«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարը ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարը ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
02.02.2021 | 12:01

Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:


Սիմֆոնիկ համերգի ընթացքում կհնչեն Բեթհովենի ստեղծագործություններից, մասնավորապես՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք և 250 տարի անց էլ դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքին: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ մինչ այդ՝ փետրվարի 2-ին, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ հանդես կգա նաև կամերային բարեգործական համերգով, որի հասույթով Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար ձեռք կբերվի ռոյալ:


Աշոտ Խաչատուրյանը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն և վիրտուոզ մեկնաբանությամբ: Նա Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ:
2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:

Դիտվել է՝ 5134

Մեկնաբանություններ